17:26 , 12 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Այն տևեց շուրջ մեկ ու կես ժամ:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում ընթացող հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը դուրս եկավ միայնակ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդիպման մանրամասները լրացուցիչ կտեղեկացնի:
Տեղեկացնենք, որ Ահմեթ Դավութօղլուն քիչ հետո մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ