Ամերիկացի հետազոտողը հայտնաբերել է ավելի քան 150 տարի առաջ խորտակված շոգենավի բեկորները


17:39 , 12 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի հետազոտող Դևիդ Տրոտերը հայտնաբերել է շոգենավի մնացորդները, որը 152 տարի առաջ խորտակվել էր Հուրոն լճում՝ ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին: Փայտե կմախքը ենթադրաբար պատկանել է Keystone State նավին, որը անհայտ պատճառներով նավաբեկության էր ենթարկվել 1861թ.՝ գրում է ITAR-TASS-ը: 

Միլուոկիից Դեթրոյթ ուղևորվող նավի անձնակազմի 33 անդամներից ոչ մեկին չէր հաջողվել փրկվել: 

Բեկորները հայտնաբերվել էին Հարիսվիլ քաղաքից (Միչիգան նահանգ) ոչ հեռու: 

Տրոտերի խոսքով՝ Keystone State-ն օգտագործվել է բեռների ու մարդկանց փոխադրման համար: