15:53 , 12 դեկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Նոր Զելանդիայի ոստիկանությունը Վայիկատո գետում հայտնաբերել է աշխարհի ամենահայտնի թենիսի մարզիչներից մեկի՝ Փոլ Արբերի դիակը: Այս մասնագետի սաներից երեքը՝ Մոնիկա Սելեշը, Ժյուստին Էնենը և Կարոլին Վոզնյացկին, տարբեր ժամանակներում գլխավորել են կանանց թենիսի ասոցիացիայի համաշխարհային դասակարգման սանդղակը: Նրա անվանի աշակերտներից է նաև Բերնարդա Տոմիչը: Ավստրալական մամուլի հաղորդմամբ, հանգուցյալի մտերիմ ընկեր Մարկ Շեպարդը հաստատել է, որ մահացածը Մարկ Շեպարդն է: Ենթադրվում է, որ Արբերը ինքնասպանություն է գործել: