15:06 , 12 դեկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Սիրիական ընդդիմության` Սիրիայի ազատբանակի հրամանատարներից մեկը` Սալիմ Իդրիսին,ստիպված է եղել լքել երկիրն այն բանից հետո, երբ«Իսլամական ճակատ» ահաբեկչական խմբավորմանգրոհայինները գրավել են նրա հրամանատարականկետը և Սիրիայի ազատ բանակի պահեստները,որոնք գտնվում էին Իդրիսիի հրամանատարությանտակ: Ի սկզբանե նա փախել է Թուրքիա, իսկայնուհետև` Քաթար:
Ինչպես այս մասին գրում է The Wall Street Journal-ը`հղում կատարելով իր աղբյուրներին, այսիրադարձություններն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակըզիջում է իր դիրքերն իսլամիստների ճնշմանը: «Սա էականորեն կխանգարի Օբամայի աշխատակազմին` կազմակերպելու Ժնև-2 խաղաղխորհրդակցությունը, որը պլանավորված էր եկող ամսի, և որին պետք է մասնակցեին Սիրիայիվարչակազմի և գրոհայինների ներկայացուցիչները»,-գրում է թերթի աղբյուրը: Նշենք, որ «Իսլամական ճակատ» խմբավորումը Սիրիայում վերջերս է հայտնվել: Այդ դիտարկվում է իբրևառավել չափավոր իսլամիստական խմբավորում: Ճակատի ներկայացուցիչները հաստատել են Իդրիսիփախուստի լուրերը: