14:11 , 12 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ քննարկել գազի ցանկացած գին, որը ցածր կլինի 1000 խ/մ-ի դիմաց 189 դոլարից: Այս մասին տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը:
«Իրանի դեսպանն այժմ Հայաստանում չէ: Երբ վերադառնա, մենք կհանդիպենք ու կքննարկենք: Եթե իրանական կողմը հնարավոր համարի 100 դոլարով գազ վաճառել, ես շտապ Թեհրան կմեկնեմ և բանակցություններ կսկսենք»,- ասել է Մովսիսյանը:
Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը կարող է Հայաստանի համար զեղչ անել գազի գնի հարցում և վաճառել ավելի էժան գնով, քան Ռուսաստանն է մատակարարում: