Տ.Սարգսյան. Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային այս համակարգը արժանանալու է մեր քաղաքացիների դրական արձագանքին


13:12 , 12 դեկտեմբեր, 2013

Տ.Սարգսյան. Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային այս համակարգը արժանանալու է մեր քաղաքացիների դրական արձագանքինPanorama.am-ը գրում է.

«Ընդամենը մի քանի օրից ՀՀ-ում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին մենք նախապատրաստվել ենք 10 տարի. դրա մշակման վրա աշխատել են երկու նախագահներ, բազմաթիվ փորձագետներ: Այս տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել ընդլայնված բազմաթիվ քննարկումներ… Ուզում եմ շեշտել՝ կենսաթոշակային բարեփոխումները աշխարհում համարվում է ամենաբարդագույն բարեփոխումներից մեկը, և Հայաստանում ևս»,- ԱԺ-ում «2014թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, անցած ժամանակահատվածում կառավարությունը ստացել է բազմաթիվ առաջարկություններ և դրանց միայն 27 տոկոսն է մերժվել:

«Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային բարեփոխումը, որ ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի: Սա արդար համակարգ է, որովհետև հաշվի է առնում ձեր անձնական վաստակը, ստեղծում է խթաններ, որպեսզի վաստակեք ձեր թոշակը: Մենք հայտարարում ենք, որ այսուհետ արժանավայել ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլևս հենց ինքը՝ աշխատող քաղաքացին»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ