Մ.Բադեյան. Էթիկայի հանձնաժողովից այդ հարցը տեղափոխելու եմ դատարան


12:01 , 12 դեկտեմբեր, 2013

Մ.Բադեյան. Էթիկայի հանձնաժողովից այդ  հարցը տեղափոխելու եմ դատարանPanorama.am-ը գրում է.

Նախօրեին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին նախաձեռնել` ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցը ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քննարկելու համար: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը, նախ, ասաց, որ իր բառերը նենգափոխել են.

«Խնդրում եմ` ինչ ասում եմ, բառացիորեն գրեք. իմ բառերը նենգափոխել են: Ես կոնկրետ մի լրագրողի եմ ասել անմակարդակ»,- հայտարարեց Մանվել Բադեյանը: Դե իսկ եզդիներին էլ, առավել ևս իր խոսքով, վիրավորելու միտում չի ունեցել, պարզապես զուգահեռ է անցկացրել եզդի հավաքարարի հետ, որին համարել է ավելի խելացի, քան որոշ լրագրողների. «Խոսակցության էությունը սրանում է եղել.... ճիշտ է, եղել է փոքր ինչ ավելի էմոցիոնալ, քան հիմա պատմում եմ, որովհետև ես էմոցիոնալ մարդ եմ: Բայց ուղիղ խոսքը, ենթատեքստը սա է եղել»,- պարզաբանեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ