Հզոր պայթուն է որոտացել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ


11:48 , 12 դեկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, հզոր պայթյուն է որոտացել. գրում է Reuters-ը: 

Ականատեսների վկայությամբ` պայթյունը որոտացել է դիվանագիտական առաքելության շենքից գլխավոր մուտքից մի քանի հարյուր մետրի վրա: 

Նշենք, որ նախօրեին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Քաբուլի միջազգային օդանավակայանում: 

Զոհերի և վիրավորների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: