Հա՛մ հարուստ սփյուռքը թքած ունի հայրենիքի վրա, հա՛մ էլ մեր տնտեսա-քաղաքական վերնախավը


11:48 , 12 դեկտեմբեր, 2013

«Greek Reporter». ինչո՞ւ է հայը միլիարդներ ներդրել հունական պարտատոմսերումՆոր մի հոդված կարդացի «Japonica» ընկերության սեփականատեր հայազգի գործարար Փոլ Ղազարյանի մասին, որտեղ նրան հերոսական տոների մեջ գովաբանում էին այն բանի համար, որ նա 1 միլիարդ դոլար գումար է ներդրել Հունաստանի պարտատոմսերի մեջ: Հարց է առաջանում, թե ի՞նչ հերոսական բան կա դրա մեջ, որ մի բան էլ մերոնք դնում ու թարգմանում են մի հոդված, որտեղ Ղազարյանը սիրային դեֆերամբներ է անում Հունաստանի հասցեին: Ասա, տնաշենի տղա, ի՞նչ կլիներ, որ էդ ներդրումը Հայաստանում անեիր: Չեմ ասում օգնություն ուղարկեիր, այլ ներդրում անեիր: Միլիարդ դոլարով Հայաստանի տնտեսության մեջ լուրջ քայլեր կարելի է անել, հատկապես՝ ռեալ տնտեսություն կազմող արդյունաբերության ոլորտով:
Մյուս կողմից, սա ջրի երես է հանում այն անփառունակ մթնոլորրտը, որը տիրում է Հայաստանի ներդրումայում դաշտում: Մեզ մեր մարդիկ չեն ուզում ներդրում անեն, անգամ եթե հայ են ու բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը ոչ այնքան եկամտաբերության խնդիրն է, որքան սուբյեկտիվ ռիսկերը: Այնպես որ, գործող համակարգի պայմաններում կարելի է մոռանալ նաև այն հույսիկի մասին, որ հարուստ սփյուռքը իր հայրենիքը չի մոռանա, որովհետև հա՛մ հարուստ սփյուռքը թքած ունի հայրենիքի վրա, հա՛մ էլ հայրենիքի տնտեսա-քաղաքական վերնախավը: