11:34 , 12 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ պետքրատուղարության խոսնալ Ջեն Փսակին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստանի այցին:
«Մենք ողջունում ենք նրա Հայաստան այցը և հուսով ենք, որ այն հնարավորություն կտա տարածաշրջանի առաջնորդների միջև երկխոսության սկսել: Մենք շարունակում ենք հորդորել Թուրքիային և Հայաստանին վավերացնել կարգավորման արձանագրությունները և քայլեր ձեռնարկել, ինչպիսին է սահմանի բացումը, ինչը կարող է ուժեղացնել կապերը հարևանների միջև, աշխատատեղեր ստեղծել երկու երկրների ժողովուրդների համար: Մենք աջակցություն ենք հայտնում այցին և հուսով ենք, որ գործընթացը հնարավոր կլինի առաջ տանել»,- նշված է Պետդեպի կայքում: