11:04 , 12 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Մենք Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան», այսօր «Եվրոպական ինտեգրացիա-2013 թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով հրավիրված համաժողովի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստանի ազգային պլատֆորմ»-ին, շնորհակալություն եմ հայտնում դահլիճում ներկա բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին, որ նպաստել են «Հայաստանի ազգային պլատֆորմի»-ի գործունեությանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վ. Սարգսյանի խոսքերով` ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների ողջ ընթացքում զգացվել է քաղաքացիական հատվածի աջակցությունը և շունչը:
«Շնորհակալություն եմ հայտնում Երևանի Մամուլի ակումբին, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ին այն աշխատանքների համար, որ նրանք իրականացրել են ՀՀ-ԵՄ երկխոսությունը խթանելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է Եվրոպական ընտանիքի հետ ընդլայնված հարաբերությունների հաստատման ձգտումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ