Ռիհաննան կրկին հանդիպում է Քրիս Բրաունի հետ


00:36 , 12 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համաձայն անանուն աղբյուրների` Ռիհաննան Քրիս Բրաունին այցելել է այն հիվանդանոցում, որտեղ նա այժմ բուժվում է, գրում է Wday.ru կայքը:

Ականատեսները պնդում են, որ երիտասարդները շատ քնքուշ էին միմյանց նկատմամբ, և դա ավելի շատ ժամադրության, քան բարեկամական հանդիպման էր նման:

Ի դեպ, երգչուհին երջանիկ է, որ նախկին սիրեցյալն ինքնակամ որոշել է բուժման կուրս անցնել: Այժմ Քրիսը սովորում է ավելի զուսպ լինել և տիրապետել իր հույզերը: