«Արցախն այժմ իմ նկարած ժապավենների վրա է ու հիշողությանս մեջ»


23:51 , 11 դեկտեմբեր, 2013

UNKNOWN_PARAMETER_VALUE (35)Kinoashkharh.am-ը գրում է.

Կինոօպերատոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Բորիս Հովսեփյան: Նկարել է «Հայաստանի Հանրապետություն», «Հանրաքվե», «Շուշի. վերադարձ գերությունից», «Լաչինի մարդասիրական միջանցք», «Արցախյան օրագիր», «Տեր Աստված», «Նախագահական ընտրություններ» և մի շարք այլ ֆիլմեր:

Արցախյան գոյամարտի «էպիկենտրոնում» հայտնվածներից յուրաքանչյուրն ուներ իր կռիվը. մեկը զենքով էր` թշնամու դեմ, մյուսը` տեսախցիկով` ժամանակի: Բազմաթիվ կինոօպերատորներ այն ժամանակ մեկնեցին Արցախ, որպեսզի հայ ժողովրդի նորօրյա պատմության հերոսական էջերը հանձնեն ժապավենին ու անմահացնեն ժամանակի մեջ: Ղարաբաղի թեժ օրերն էին: «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցն իր մոտ է հավաքում բոլոր կինոօպերատորներին ու ասում. «Որևէ մեկին ստիպել չեմ կարող, բայց մենք վավերագրողներ ենք, չգնալ չենք կարող»: Արցախ մեկնելու և այնտեղ նկարահանումներ կատարելու կոչին առաջինն արձագանքում է 54-ամյա կինոօպերատոր Բորիս Հովսեփյանը: Նա ավարտել է Մոսկվայի Կինոյի բարձրագույն ինստիտուտի օպերատորական բաժինը, երկար տարիներ աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: Որպես օպերատոր առաջին մկրտությունը ստացել է Էռնեստ Մարտիրոսյանի «Մարդ լինելը տաղանդ է» ֆիլմում, աշխատել է Արտավազդ Փելեշյանի հետ «Լեռնային պարեկ» և «Տարվա եղանակները» ֆիլմերում: Արցախ մեկնելուց առաջ Բորիս Հովսեփյանն արդեն ավելի քան 100 ֆիլմ էր նկարել:

-Երբ շարժումը սկսվեց, ես մեծ ոգևորության մեջ էի: Դա մի բան էր, որին  սպասում էի: Ես ծնվել ու մեծացել եմ մշեցի գաղթականների ընտանիքում: Հայրս փրկվել էր թուրքի յաթաղանից: Մենք ապրում էինք Զորավոր եկեղեցու տարածքում: Մի անգամ Մեծ հաղթանակի օրվա առիթով ուժեղ հրավառություն էր: Մեր պատուհանից չէր  երևում, բայց ձայնը շատ հստակ լսվում էր: Հիշում եմ` ծնողներս տանը չէին, երեխաներով երկու տատիկներիս հետ էինք: Երբ հրավառության «կրակոցները» հնչեցին, մի տատս, որը Ռոստովից էր, որևէ կերպ չարձագանքեց, սակայն Մուշից գաղթած  տատս միանգամից խուճապի մատնվեց ու բղավեց. «Աման, թուրքերը վրա են տվել»: Հետո սկսեց լաց լինել: Արցախյան շարժման օրերին ես անընդհատ հիշում էի  Իֆո տատիս սարսափն ու արցունքները և ինքս ինձ խոստանում` ես պիտի տեսնեմ թուրքի արցունքները,- պատմում է կինոօպերատոր Բորիս Հովսեփյանն ու շարունակում:

- Երբ Ռուբեն Գևորգյանցն առաջարկեց մեկնել Արցախ, ես առանց վարանելու համաձայնեցի: Դա 1992-ին էր, Շուշիի գրավումից առաջ: Արցախում վիճակը սարսափելի էր: Շուշիի «Գրադը» բարձունքից շարունակ ռմբակոծում էր Ստեփանակերտը: Չկար հաց, լույս, վառելանյութ: Քաղաքում բառի բուն իմաստով մոլեգնում էր սովը, նույնիսկ խմելու ջուր չկար: Ինձ և կինոօպերատոր Լևոն Պետրոսյանին տեղավորեցին կապի դասակում: Մենք մեծ դժվարությամբ մեկնում էինք դիրքեր, նկարահանումներ կատարում: Հերթական նկարահանումից հետո մեքենայի մեջ նստած էի, տղաներից մեկը բղավեց` воздух: Հարցրի` ի՞նչ է դա նշանակում, պարզվեց` ադրբեջանցիները ինքնաթիռից կրակում են: Անմիջապես մեքենայի տակ մտա: Երբ ինքնաթիռը հեռացավ, հասկացա, որ ամենասխալ թաքստոցն էի ընտրել, որովհետև մեքենան կրակակետ էր: Փաստորեն, բախտս բերել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ