23:29 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը խոստովանել է, որ այլևս երբեք չի ցանկանում կնոջ հետ միասին նկարահանվել: Այս մասին գրում է Showbiz.siteua կայքը:
Իր նոր հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ շատ է սիրում իր կնոջը՝ Ջենիֆեր Գարներին, սակայն նախընտրում է չհամատեղել անձնական և մասնագիտական կյանքը:
«Նա ակնթարթորեն իմ կյանքի ամենակարևոր մարդը դարձավ: Վերջին 10 տարիների ընթացքում նա ինձ թույլ տվեց հուսալի թիկունք ունենալ տանը, քանի դեռ ես հասնում էի նպատակներիս»,- ասել է դերասանը:
Նա նշել է, որ ցանկանում է ամեն ինչ հենց այդպես թողնել:
Հիշեցնենք, որ Աֆլեքը և Գարները 2 անգամ են միասին նկարահանվել: