00:32 , 12 դեկտեմբեր, 2013
Չափազանց շատ և նույնքան էլ կարևոր բաներ կան, որոնց մասին մենք շատ հաճախ մտածում ենք մոտավոր, արտահայտվում ենք մոտավոր, գործում ենք մոտավոր և... հաճախ շատ լուրջ սխալներ ենք թույլ տալիս ու լրջորեն տուժում ենք:
Ճշգրիտ արտահայտվելը ճշգրիտ մտածելու և ճշգրիտ գործելու նախապայմանն է:
Առակ «Ապրելու արվեստը: Ամեն ինչ քո ձեռքերում է ժողովածուից»:
ՍՈվորական մարդիկ իրենց մեղքերի համար են ապաշխարհում, ընտրյալները` իրենց անուշադրության:
Մի երիտասարդ եկավ Զու-ն-Նուն ալ_Միսրի Եգիպտացու մոտ և ասաց, որ սուֆիստները ճիշտ չեն և շատ ուրիշ բաներ: Եգիպտացին, ոչ մի բառ չասելով, մատից հանեց մատանին ու հետևյալ խոսքերով մեկնեց առաջ.
_ Այս մատանին տար շուկայի առևտրականների մոտ և տես, կկարողանա՞ս արդյոք դրա դիմաց ոսկի ստանալ: Եվ ամբողջ շուկայում ոչ ոք մատանու դիմաց մեկ արծաթյա դրամից ավելի չառաջարկեց: Երիտասարդը մատանին ետ բերեց նրան:
_ Իսկ հիմա,_ ասաց Զու-ն-Նունը,_ սա տար իսկական ոսկերիչի մոտ: Տեսնենք, թե նա որքան կվճարի սրա համար:
Եվ ոսկերիչը մատանու դիմաց հազար ոսկեդրամ առաջարկեց:
_ Ներկայումս,_ ասաց Զու-ն-Նունը,_ քո գիտելիքները սուֆիստների մասին նույնքան են, որքան առևտրականների գիտելիքները ոսկերչական ապրանքների մասին: Եթե դու ցանկանում ես գնահատել թանկարժեք իրերը, ոսկերիչ դարձիր: