22:59 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրինա Շեյքը Սուրբ Ծննդյան շեմին որոշել է բարիք գործել` մարդկանց ուշադրությունը հրավիրելով անտուն կենդանիների վրա: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Երեկ մոդելն այցելել է Նյու Յորքում գտնվող ASPCA անտուն կենդանիների ապաստարան, որտեղ հաճույքով լուսանկարվել է Բեյբի անունով շան հետ, ում, ինչպես նաև այնտեղ գտնվող շատ կենդանիների, տեր է անհրաժեշտ:
Twitter-ի իր էջում Իրինան երկրպագուներին կոչ է արել Ծննդյան տոների կապակցությամբ բարի գործ կատարել` ապաստարանից շուն կամ կատու վերցնելով: