22:35 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանանց գրեթե կեսը նախընտրում են մեկ ամիս առանց սեքսի անցկացնել, քան նույնքան ժամանակով բաժանվել իրենց սմարթֆոնից: Այս մասին գրում է Mail Online-ը` վկայակոչելով գիտնականներին:
Կանանց 48 տոկոսը հայտարարել են, որ իրենց համար iPhone-ը կամ Android-ն ավելի կարևոր են, քան մեկ այլ մարդու հետ մերձեցումը: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կանանցից յուրաքանչյուրն այնքան է կապված իր գաջեթին, որ այն իր մոտ է պահում նույնիսկ անկողնում:
Հարցման մասնակիցները նշել են նաև անջրանցիկ կաղապար գնելու մասին, որպեսզի սմաթֆոնից չբաժանվեն անգամ լոգանք ընդունելիս: