Որևէ հաշվարկ չկա, թե ներկայում որքան են կազմում ջրային պաշարները Հայաստանում. բնապահպան


22:05 , 11 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ջրի ազգային պաշարները հաշվարկվել են 30 տարի առաջ, այսօր ոչ ոք չգիտի դրանց իրական չափը: Այս մասին Tert.am-ին ասաց բնապահպան Գալուստ Նանյանը և ընդգծեց, որ սա պետության բացն է, որը համապատասխան ատյանները բացատրում են ֆինանսների բացակայությամբ:

«Մենք էլ ենք հասկանում, որ գումարներ են անհրաժեշտ, բայց տարբեր ծրագրերի միջոցով ինչքա՞ն գումարներ են եկել ու գնացել: Այս վիճակի պատճառով կորցնում ենք Սև ջուր գետը, որը էկոհամակարգ ստեղծող գետ է և գյուղնշանակություն ունի: Սև ջրի ջրային ավազանը գոյանում է ստորգետնյա ջրերից: Փաստորեն՝ ստորգետնյա ջրային ռեսուրսներն անխնա օգտագործելու պատճառով այսօր գետը ցամաքելու վտանգի առաջ է»,-ասաց բնապահպանը:

Անդրադառնալով ձկնաբուծարաններին՝ Գալուստ Նանյանը նշեց, որ Արմավիրի մարզում, որտեղ հիմնականում տեղակայված են ձկնաբուծարանները, այսօր գրանցված է 240 ձկնաբուծարան, որոնք տարեկան օգտագործում են 800 մլն խմ ջուր:

«Ես չգիտեմ, թե որն է նորման, բայց կարող եմ որպես օրինակ նշել, որ Սևանից տարեկան բաց է թողնվում 170 մլն խմ ջուր: Դե՝ տեսեք տարբերությունը: Բայց կան նաև անօրինական գործող ձկնաբուծարաններ, որոնց թվի մասին մենք տեղեկություն չունենք, այդ հարցով պետք է զբաղվի բնապահպանության նախարարությունը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ