ԱՄՆ-ն դադարեցնում է ոչ մահաբեր զենքերի մատակարարումը Սիրիայի հյուսիս


21:53 , 11 դեկտեմբեր, 2013

ԱՄՆ-ն դադարեցնում է ոչ մահաբեր զենքերի մատակարարումը Սիրիայի հյուսիսPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հյուսիսում ոչ մահաբեր զենքեր մատակարարելու գործընթացը այն բանից հետո, երբ Իսլամական ճակատի ուժերը գրավել էին ընդդիմությանը պատկանող Գերագույն ռազմական խորհրդի գրասենյակները և պահեսնտերը: Այս մասին հայտնում էReuters գործակալությունը: 

«Ելնելով այս իրավիճակից՝ ԱՄՆ-ն կասեցրել է հետագա ոչ մահաբեր զենքեր մատակարարումները Սիրիայի հյուսիս»,-ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ հումանիտար օգնությունը չի դադարեցվել, քանի որ այն իրականացվում է միջազգային և տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ