19:34 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պրոդյուսեր Պետրո Վալսեչչին ծրագրում է Անտոնիո Բանդերասին հրավիրել նկարահանվելու Հռոմի պապի կյանքի մասին պատմող ֆիլմում, որտեղ պետք է ներկայացվի մինչ կարիերայի բարձրակետը հասնելը նրա անցած ուղին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Վալսեչչիի Taodue կինոստուդիան Իտալիայում ամենահայտնին է:
Վերջերս տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե ցանկանում է ֆիլմ նկարահանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կյանքի վաղ տարիների մասին ու որպես գլխավոր դերակատար տեսնում է Անտոնիո Բանդերասին:
Դերասանը, սակայն, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Պետրո Վալսեչչիի ֆիլմը Ֆրանցիսկոսի մասին առաջին կինոնկարը կլինի: