Մայր տոնածառը ձևավորվելու է սոճու 6 հազար ճյուղերով, 500 խաղալիքներով և 38 հազար լուսադիոդային լամպերով


18:22 , 11 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

«Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառերը, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք ևս, ինչպես և հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Երևանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձևավորման լուծումներում կլինեն նաև անակնկալներ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ