20:41 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Ժամանակի մեքենա» ռոք խմբի ղեկավար, երաժիշտ, պոետ Անդրեյ Մակարևիչն այսօր տոնում է ծննդյան 60-ամյակը, սակայն ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ նա հոբելյանը չի տոնի բեմում, այլ հանդես կգա ի պաշտպանություն իր ակուստիկ «Ընթացիկ իրադարձությունների քրոնիկա» ալբոմի, հայտնում է RIA Novosti-ն:
«Ընթացիկ իրադարձությունների քրոնիկա» նոր ալբոմը ձայնագրված է կիթառի նվագակցությամբ և «վերջին տարիների զգացողություններն ու դիտումներն» է ամփոփում:
Ձայնասկավառակը բաղկացած է 16 թրեքից:
Հաջորդ տարվա սկզբին Մակարևիչը ծրագրում է թողարկել ևս մեկ ձայնասկավառակ՝ Ալեքսանդր Գալիչի երգերը: