ԱԺ-ում կրքեր բորբոքած նախագիծն, ի վերջո, ընդունվեց


16:06 , 11 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 75 կողմ, 13 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատ ավելի համակարգված և ռադիկալ միջոցներ է պետք ձեռնարկել այս ուղղությամբ, ներկայացված նախագիծը չի լուծում բարձրացված խնդիրը: 

«Խոշորները կվճարեն անհրաժեշտ վճարները, տուգանքները, արդյունքում կտուժեն փոքր և միջին ձեռնարկատերերը, և հերթական անգամ այս նախագիծը կնպաստի գնաճին: Մենք պատրաստ ենք բնապահպանների, բնապահպանական կազմակերպությունների հետ քննարկել խնդիրը և հանդես գալ առավել համապարփակ ռազմավարական նախագծով՝ այս խնդիրը կարգավորելու համար»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ ԲՀԿ խմբակցությունում հարցի վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, խմբակցությունն այս նախագծի քվեարկության հարցում ազատ կլինի: 

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն քվեարկությանը չի մասնակցում: