Տաքսիստներն անվճար Կիևի կենտրոն են տեղափոխում իրենց բողոքն արտահայտել ցանկացողներին. ԶԼՄ-ներ


15:36 , 11 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կիևի տաքսիստները որոշել են անվճար սպասարկել եվրոինտեգրման կողմնակիցներին, ովքեր ուղևորվում են Անկախության հրապարակ՝ աջակցելու «Եվրոմայդանին»: Այս մասին հայտնում ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով Facebook-ի օգտատերերից մեկին: Նա նաև հայտնել է հինգշաբթի համազգային գործադուլ անելու տաքսիստների ծրագրերի մասին:

Եվրոինտեգրման կողմնակիցները կոչ են անում կիևցիներին՝ շտապ գալ Անկախության հրապարակ՝ ցույցի ցրումը կանխելու համար: 

Նրանք հույս են հայտնում, որ օտարերկրացի դիվանագետները կկարողանան իրենց ազդեցությամբ օգնել Ուկրաինայում ստեղծված ներկայիս իրավիճակում: