21:30 , 11 դեկտեմբեր, 2013Ամեն տարի հոկտեմբերին Գերմանիայի Բրեմեն քաղաքում տեղի է ունենում «Bremer Freimarkt» կամ «Ազատ տոնավաճառ» փառատոնը, որը 17 օր է տևում:

Փառատոնը համարվում է աշխարհի ամենահին և վառ միջոցառումներից մեկը, քանի որ այն ավելի քան 1000 տարեկան է:

Բոլոր գերմանացիների և հազարավոր զբոսաշրջիկների համար այդքան սպասված օրը Բրեմենը վերածվում է Ռիո դե Ժանեյրոյի՝ դիմակահանդեսներով, թատերական ներկայացումներով, շքերթով և բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով:

Փառատոնի գլխավոր հետաքրքրությունը համարվում է ավանդական դիմակահանդեսային շքերթը, որոնց մասնակցում են գեղեցիկ և յուրօրինակ զգեստներ հագած դերասաններ, ավելի քան 100 դեկորացված բեմեր և այլն:


Մեծ չինական դրակոն

Պարուհի

Սակայն «Bremen Freimarkt» միակ փառատոնը չէ, որտեղ հավաքվում են բազմաթիվ եվրոպացիներ և զբոսաշրջիկներ: Այս պատճառով մենք հավաքել ենք Ձեզ համար աշխարհի ամենագեղեցիկ և յուրօրինակ փառատոնների ցուցակը:

Իրավացիորեն, ամենաշքեղներից մեկը համարվում է Վենետիկի դիմակահանդեսը, որը տեղի է ունենում մինչև Մեծ պահքը: Դիմակահանդեսը ավանդաբար բացվում է Festa delle Marie տոնով (նվիրված ծովահենների գերությունից ազատված աղջիկներին):

Տոնի ընթացքում տեղի են ուենում թատերական ներկայացումներ «Ֆիգարո» ոճի մեջ: Հիմնական իրադարձությունը համարվում է ոչ թե «Կազանովայի պարահանդեսը» կամ ջրի վրա կազմակերպվող դիմակահանդեսն, այլ «Ոսկե գիշերը»՝ անհավանական գեղեցկության պարահանդես, որն այցելուներին մի քանի դար ետ է տանում, դեպի այն ժամանակները, երբ արքայազներ, արքաներ էին ապրում և շքեղ հանդիսություններ էին կազմակերպվում:

Իհարկե, ամենահայտնին և գեղեցիկը համարվում է Բրազիլական դիմակահանդեսը: Դա ծաղիկների, փետուրների, ներկայացումների և սամբա պարող գեղեցիկ կանանց մարմինների միախառնումն է:

Փառատոնի բացումը տեղի է ունենում 7 շաբաթ առաջ` նախքան սուրբծննդյան տոները: Միջոցառման ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը հանձնում է քաղաքի կառավարումը դիմակահանդեսի արքային, իսկ ողջ քաղաքը ընկղմվում է զվարճանքի, երաժշտության և պարերի աշխարհի մեջ:

Ագույա դե Օուրո սամբայի տան պարողները

Ռոզաս դե Օուրո դպրոցի ներկայացումը

Մեկ այլ հետաքրքիր միջոցառում է համարվում լույսերի փառատոնը Լիոնում: Այն անցկացվում է ամենաօրյա տոների նախօրեին:

Փառատոնի օրը բոլոր տներում մարդիկ գույնզգույն լույսեր են վառում:

Քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները փողոց են դուրս գալիս հրասքանչ լազերային շոու դիտելու համար: Այդ օրը շինությունների պատերը մեկ օրով էկրանների են վերածվում:

Շատ հետաքրքիր է անցնում ձյան փառատոնը Սապպորոյում (Ճապոնիա), որն առաջին անգամ անցկացվել էր 1950թ.-ին:

Փառատոնի ժամանակ կարելի է տեսնել ձյունից և սառույցից պատրաստված ավելի քան 250 բազմազան քանդակ: Ամենամեծ քանդակները կարող են հասնել 15 մ երկարության և 25 մ լայնության:

Իսկ սա ծաղիկների փառատոն է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Զարմանալի քանդակներն արված են տարբեր գույների և չափսերի ծաղիկներից:
