Նյույորքաբնակ լուսանկարիչ Շոն Լինչը սեպտեմբերին Նեպալ էր մեկնել, որտեղ էլ ինֆրակարմիր ճառագայթմամբ լուսանկարներ է ստացել` ֆիքսելով տեղի գեղեցիկ բնապատկերները: Լուսանկարներն արվել են Հիմալայան լեռնաշղթայի Անապուրնայի տարածքում, սակայն դրանց յուրահատուկ, կարմրավուն որակն այս վայրին այնպիսի տեսք է հաղորդում` ասես այն վերերկրային կամ էլ երազային լինի: