«Արտդոկֆեստ»-ում հաղթանակ տարավ Ալինա Ռուդնիցկայի «Արյուն» ֆիլմը


14:27 , 11 դեկտեմբեր, 2013

09021056.118760.8644Kinoashkhar.am-ը գրում է.

Ռուսաստանի վավերագրական կինոյի խոշորագույն կինոփառատոնում` «Ատդոկֆեստ»-ում, որն ընթանում էր Մոսկվայի «Խուդոժեստվեննի» կինոթատրոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 9-ը, գլխավոր մրցանակը ստացավ Ալինա Ռուդնիցկայի սև-սպիտակ «Արյուն» ֆիլմը դոնորական արյան հավաքման շարժական կայանի մասին: Լավագույն լիամետրաժ ոչ խաղարկային ֆիլմ է ճանաչվել Դարյա Խլյոստկինայի «Վերջին լիմուզինը»` նվիրված Մոսկվայի Լիխաչյովի անվան մեքենաշինական գործարանին: Ժյուրի հաըուկ մրցանակը բաժին հասավ Իննա Լեսինայի «Մորֆոլոգիա» կինոնկարին, ժյուրիի հիշատակումը` Մադինա Նուստաֆինայի «Մի քիչ էլ, տականքներ» ֆիլմին: Այս տարվա մրցութային ծրագրին մասնակցել է 21 ֆիլմ: Ժյուրիի կազմում էին հրատարակիչ Իրինա Պրոխորովան, կինոռեժիսոր Պավել Լունգինը և երաժիշտ Վասյա Օբլոմովը: Վերջինս ժյուրիում փոխարինում էր թատերական ռեժիսոր Էդուարդ Բոյկովին, որը փառատոնի բացումից մի քանի օր առաջ վնասվածք ստացավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ