Ամբողջ աշխարհից հավաքված շուրջ 36 000 մասնակիցների օգնությամբ հետազոտություններ կատարած «Heriot-Watt» համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել մեկ ընդհանուր տեսություն, որը թույլ է տալիս մարդու երաժշտական նախասիրությունների միջոցով բացահայտել նրա բնավորության հիմնական գծերը:
Փոփ երաժշտության սիրահարները մեծամասամբ էքստրավերտ են, նրանք աշխատասեր են և բարձր ինքնագնահատական ունեն: Հետազոտողները նշում են, որ փոփ երաժշտության սիրահարներն այնքան էլ ստեղծագործ չեն և բավականին ամաչկոտ են:
Ռեփ և հիփ-հոփ, սիրում եք Սնուփ Դոգ, Էմինեմ և դոկտոր Դռե. չնայած կարծրատիպին, թե ռեփի սիրահարները, որպես կանոն, ագրեսիվ և դաժան են լինում` հետազոտողները նման օրինաչափություն չեմ հայտնաբերել: Ռեփի երկրպագուները ձգտում են ազատության և նույնպես բարձր ինքնագնահատական ունեն:
Քանթրի ոճի երաժշտության սիրահարները, որպես կանոն, շատ աշխատասեր են և հուզականության առումով բավականին հավասարակշռված:
