«Կրակն ենք ընկել այդպիսի պատգամավորների ձեռքը». Արտյոմ Մարկոսյանը՝ նոր նախագծերի, ներկայիս գործունեության և երեխաների ապագայի մասին


13:24 , 11 դեկտեմբեր, 2013

Life.panorama.am-ը գրում է.

«Կրակն ենք ընկել այդպիսի պատգամավորների ձեռքը». Արտյոմ Մարկոսյանը՝ նոր նախագծերի, ներկայիս գործունեության և երեխաների ապագայի մասին

Տարիներ առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ամենավարկանիշային հաղորդաշարերից էր «Բերնարդ շոու» նախագիծը, որի հաղորդավարները՝ Արտյոմ Մարկոսյանը և Արմեն Վարդանյանը ինչ-ինչ պատճառներով հեռացան հարազատ դարձած հեռուստաընկերությունից: Այսօր Laif.panorama.am-ի զրուցակիցը Արտյոմ Մարկոսյանն է, ով այժմ աշխատում է Հայաստանի երկրորդ հեռուստաալիքում: Տաղանդավոր երիտասարդ, ով մշտապես մարդկանց զարմացրել  է իր բազմակողմանի ունակություններով, նուրբ հումորով ու ասելիքով: Կարելի է ասել՝ Արտյոմն այն մարդկանցից է, ով, ինչպես ասում են,  երբեք չի կորչի, քանի որ «ձեռքից ամեն ինչ գալիս է». երբ նա բեմում է, և՛ երգիչ է, և շոու-մեն, և դերասան… Եվ ոչ մի գործը թերի չէ…

-Արտյոմ, եթե չեմ սխալվում, «Արմենիա» հեռուստաընկերության առաջին «բնակիչներից» էիք, շատերն են հիշում ձեր ժամանցային և ամենառեյտինգային հաղորդումները այդ հեռուստաընկերության եթերում…Ինչո՞ւ ժամանակին որոշեցիք փոխել հեռուստաընկերությունը…

-Այդ ժամանակ այդպես էր անհրաժեշտ… Դա նորմալ երևույթ է, և ես միակը չեմ, ով որոշել է այլ հեռուստաընկերությունում իր գործունեությունը ծավալել:  Այն ժամանակ Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի կողմից կար ավելի հետաքրքիր առաջարկ, որն էլ ընդունեցի: Եվ ասեմ, որ հարաբերություններս «Արմենիա  TV»-ի հետ հրաշալի են…

-Հիմա գործնական առումով ի՞նչ զբաղվածություն ունեք…

-Անկեղծ ասած՝ ժամանակիս «առյուծի բաժինը» հեռուստատեսությանն եմ նվիրում…

-Նոր հեռուստանախագծեր չե՞ք ուզում ներկայացնել:

-Իհարկե ուզում ենք, նույնիսկ պատրաստում ենք… Հավանաբար գարնանը արդյունքը կտեսնեք:

-Նորից Հ2 - ո՞վ:

-Հավանաբար:

 

-Ձեր ժանրո՞ւմ եք հանդես գալու:

-Դե, դա ես հիմա չեմ ասի… Միայն կասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու… Եվ բավականին մեծ անակնկալ է լինելու բազմաթիվ հեռուստադիտողների համար, շա՜տ մեծ անակնկալ…

-Կարո՞ղ է Արտյոմ Մարկոսյան-Արմեն Վարդանյան դուետը վերակազմավորվում է…

-… Այս կյանքում ոչինչ անհնար չի… Եկեք չակերտները չբացենք, գարունը կգա, «սյուրպրիզն» էլ հետը…

-Մասնագիտությամբ դերասան ե՞ք:

-Ոչ, ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժինը:

-Ինչո՞ւ դիվանագետ կամ վարչապետ չդարձաք:

-Այն ժամանակ մոդա չէր (ծիծաղելով):

-Թեև դերասան չեք, բայց հիշում եմ «7.5» ներկայացումը, որտեղ Ձեզ զգում էիք, ինչպես «ձուկը ջրում»…

-Աստծո տված շնորհ է… Փոքր ժամանակ աշխույժ երեխա էի, ճակատագիրն էլ դասավորվեց այնպես, որ հիմա զբաղվում եմ այս գործով…

-«7.5»-ի կազմը այլևս չի՞ պատրաստվում միասնական գործունեություն ծավալել:

-Դեռևս ոչ: Թեև այդ ամենը ինձ այնքան էր դուր գալիս, որ մեծ հաճույքով կցանկանայի այդ գործունեությունը վերսկսել…

-Իսկ ձեր ընկերությունը պահպանվել է՞:

-Իհարկե:

-Վերջին շրջանում ձեր ոլորտի մարդիկ, չգիտեմ հուսալքությունից, թե հիասթափությունից՝ սկսել են բողոքել… Հաճախ են բարձրաձայնում երկրում տիրող անարդարության մասին… Դուք, կարծես թե, ավելի լուռ եք: Գո՞հ եք իրավիճակից:

-Նախ, ինձ հետաքրքիր է՝ այդ ի՞նչ են անում մյուսները, որ չեմ անում ես… Կարծիք արտահայտելը և բողոքելը տարբեր բաներ են… Փառք Աստծո, ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ այն քչերից եմ, ով միշտ բարձրաձայնում է իր տեսակետը. Վատին վատ եմ ասում, լավին՝ լավ…Ես ոչնչից ո՛չ վախենում եմ, ո՛չ նեղվում…Իսկ ինչ վերաբերում է հանուն PR-ի ինչ-որ բանից բողոքելուն, դա ինձ համար չէ…Գիտեք, ասելիքը տեղին ու ժամանակին պետք է ասվի, որպեսզի կշիռ ունենա…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ