Խմեք, որ տեղ բացվի


10:30 , 11 դեկտեմբեր, 2013

«Голодные игры 2» ֆիլմում, բացի դիկտատորական և տոտալիտար կառավարման համակարգից, որն իր ողջ «ՃՈԽՈՒԹՅԱՄԲ» ներկայցվում է, մի շատ հետաքրքիր էպիզոդ գրավեց ուշադրությունս: Նախագահի մոտ ընդունելության ժամանակ, հյուրերին առաջարկում են ամենաճող ուտեստներն ու թանկարժեք խմիչքները, իսկ հասարակության մեծ մասը սոված է, աղքատ այնպես, ինչպես Հայասատնում: 

Հետաքրքիր է այն, որ երբ մարդիկ հրաժավրում են ուտելուց, պատճառաբանելով, թե արդեն կշտացել են, նրանց առաջարկում են խմել սրտխառնոց առաջացնող ըմպելիք, որպեսզի «տեղ բացվի» և բոլոր ուտեստներից փորձեն: Այստեղ շատ հետաքրքիր ձևով ցուցադրված է անդունդը և մենթալ փոսը հարուսների և աղքատների միջև: Մարդիկ ազգի վեհության մասին բարբաջանքների և դրսից եկող վտանգների հոխորտանքների տակ քեֆ են քաշում՝ Խնջույք ժանտախտի ժամանակ: 

Իսկ դասակարգային լարվածությունը հարուստների և աղքատների միջև շարունակում է աճել, այնպես ինչպես Հայաստանում, ու շատ այլ երկրներում: Մեկ փաստ՝ հենց IPSC քաղաքական և սոցոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով (որը իրականացնում է հետազոտություններ իշխանության պատվերով), դասակարգակային լարվածությունը Հայաստանում կազմում է 83%: Հայաստանի բնակչության 83% կարծում է, որ երկրում կա լարվածություն տարբեր դասերի, այն է՝ հարուստների և աղքատների միջև:

ԵՎ վերջում՝ կարծեմ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին մոտեցավ մի քաղաքացի և բողոքեց, պատասխանը մոտավորապես հետևյալն էր՝ ինչի ես համար անում մեր քեֆը: Մարկսն ասում էր. «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»: