08:08 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «լիարժեք ինքնատիրապետման» կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ՝ կապված Կիևի իրադարձությունների հետ, որտեղ միլիցիան դուրս է մղում ցուցարարներին Անկախության հրապարակից: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք լիարժեք ինքնատիրապետման կոչ ենք անում: Անհրաժեշտ է պաշտպանել մարդկանց կյանքը: Ուկրաինական իշխանությունները ամբողջովին պատասխանատու են ուկրաինացի ժողովրդի անվտանգության համար»,- ասվում է Քերիի հայտարարության մեջ: