«Օլիմպիկ»-«Բորուսիա» խաղին ներկա կլինեն բազմաթիվ հայ ֆուտբոլասերներ


23:32 , 10 դեկտեմբեր, 2013

Վարանթ Բզդիկյան. Մարսելի հայերն անհամբերությամբ սպասում են ՀենրիխինArmsport.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանթ Բզդիկյանը, ով բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, armsport.am-ին հայտնեց, որ վաղը` դեկտեմբերի 11-ին կայանալիք «Օլիմպիկ»-«Բորուսիա» խաղին ներկա կլինեն բազմաթիվ հայ ֆուտբոլասերներ:

«Մարսելում հայերի թիվը գերազանցում է 100 հազարը: Այստեղ շատերն են անհամբերությամբ սպասում Հենրիխին: Ինձ ծանոթ շատ հայեր հետաքրքրվում են տոմսերով, որպեսզի գնան Մխիթարյանին տեսնելու:

Ես՝ ինքս էլ ցանկանում եմ հանդիպել, զրուցել Մխիթարյանի հետ: Նրա հետ կապված լավ հիշողություններ ունեմ: Նա շատ լավ անձնավորություն է եւ շատ լավ ֆուտբոլիստ»,-նշեց Վարանթ Բզդիկյանը: