Ֆուտբոլիստնե՞ր, իսկ դուք գիտե՞ք…


22:30 , 10 դեկտեմբեր, 2013

Football365.am-ը գրում է.

Աշխարհի ամենամասսայական սպորտաձեւը ֆուտբոլն է. այսօր ողջ աշխարհում կա ավելի քան 120 միլիոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հաշվի առնելով ֆուտբոլի մեծ ժողովրդականությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունը Դեկտեմբերի 10-ը հռչակել է որպես ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ:

Ֆուտբոլի մասին առաջին հիշատակություններին կարելի է հանդիպել չինական աղբյուրներում. երկուսուկես հազարամյակ առաջ չինացի զինվորները ոտքով գնդակ էին հրում, ինչը օգնում էր ֆիզիկական վիճակը պահպանել: Այդ խաղը կոչվում էր «Ցու չյու»՝ հրել ոտքով:

Ֆուտբոլ հիշեցնող խաղերի մասին հիշատակություններ կան նաեւ հին հունական եւ հռոմեական աղբյուրներում, սակայն ժամանակակից ֆուտբոլի հայրենիքն ընդունված է համարել Անգլիան:

Անգլիայում ֆուտբոլի նախատիպն առաջացավ 8-րդ դարում« երբ անգլո-սաքսոնական ցեղերը պատերազմներից հետո ոտքով միմյանց էին փոխանցում թշնամու կտրված գլուխները:

Ժամանակի ընթացքում խաղը քաղաքակրթվեց ու ավելի նմանվեց ժամանակակից ֆուտբոլին: Այդ բոլոր փոփոխությունները, ֆուտբոլային առաջին կանոնները եւ ֆուտբոլային առաջին ասոցիացիան ստեղծվեցին հենց Անգլիայում 19-րդ դարում:

Ֆուտբոլը շատերի համար կենսակերպ, կայնքի ոճ, ֆուտբոլը միավորում է բոլորին՝ անկախ մաշկի գույնից, տարիքից եւ քաղաքացիությունից:

Տոնի կապակցությամբ «Ֆուտբոլ 365»-ը որոշեց մի քանի հայ ֆուտբոլիստների շրջանում քննություն անցկացնել եւ պարզել նրանց ֆուտբոլային գիտելիքները՝ տալով օգնության մի քանի հնարավորություն՝Googleզանգ ընկեոջը եւ հումոր:  «Ֆուտբոլ 365»-ի քննությունը բարեհաջող անցել են Ռոբերտ ԱրզումանյանըԳեւորգ ԿասպարովըԱրսեն Բալաբեկյանը, Ռումյան Հովսեփյանը, Հայկ Իշխանյանը եւ Լեւոն Պաչաջյանը:

Ձեզ ենք ներկայացնում մեր հարցաշարը եւ ֆուտբոլիստների պատասխանները:

- Ֆուտբոլի առաջացման տեղի եւ ժամանակի մի քանի վարկածներ կան, դուք դրանցից որի՞ն եք ծանոթ:

Լեւոն Պաչաջյան. -Որքան ինձ է հայտնի, ֆուտբոլն անգլիական մարզաձեւ է եւ առաջին անգամ ֆուտբոլ խաղացել են 19-րդ դարում: Ու քանի որ Անգլիան ժամանականին ամենամեծ գաղութային տերությունն էր, այդ խաղը շատ մեծ ճանաչում ստացավ Անգլիային պատկանող գաղութներում  եւ դարձավ ամենասիրված սպորտաձեւը:

Արսեն Բալաբեկյան. – Ֆուտբոլի առաջացման մի քանի վարկածների եմ ծանոթ.առաջինը, որ այն ստեղծվել է 1868 թվականին, երբ բրիտանացի ռեգբի խաղացող ուսանողները իրենց խաղը ներկայացրին ամերիկացի ուսանողներին: Դրանից մոտ 30 տարի անց ստեղծվեց ռեգբիի ամերիկյան տարբերակը՝ ֆուտբոլը: Կա նաեւ վարկած, որ ֆուտբոլը ստեղծվել է 1863թ. Քեմբրիջի համալսարանում: Մեկ այլ վարկածով ֆուտբոլը ստեղծվել է Վալտեր Կամպի կողմից 1879թ.: Կարծում եմ՝ այս ամենը կարելի է ամբողջացնել ու ասել, որ ֆուտբոլը առաջացման առաջին քայլերը կատարվել են 1860-ականներին, իսկ հետագայում խաղն ու համապատասխան կանոնները մշակվել են Վալտեր Կամպի կողմից:

Հայկ Իշխանյան. - Ֆուտբոլի ծագման մի վարկած գիտեմ, այն, որ ֆուտբոլը առաջացել է Անգլիայում: Եթե չեմ սխալվում՝ 1860-ականներին:

- Անգլիայում առաջին ֆուտբոլային հանդիպումները բազմամարդ էին. ըստ ձեզ, առավելագույնը քանի՞ մարդ կարող է մասնակցել հանդիպմանը:

Լ. Պ. -Հիմա այնպիսի վիճակ է, որ 11-ը շատ օպտիմալ թիվ է, բայց, հաշվի առնելով, որ թիմերը շատ լավ են պաշտպանվում ու դժվարացել է գոլ խփելը, ես կնախընտրեի 11-ի փոխարեն 10 ))) Այդպես ավելի կմեծանային տարածությունները եւ ավելի շատ գոլեր կտեսնեինք )))

Ա. Բ. - Կարծում եմ՝ 11 ֆուտբոլիստները բավական են լիարժեք խաղի համար:

Հ. Ի. – Ֆուտբոլի առաջացման սկզբնական շրջանում, երեւի, ՈՐՔԱՆ ՇԱՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ է եղել )))

- Ժամանակակից ֆուտբոլային գնդակները գեղեցիկ են ու խաղալու համար շատ հարմարավետ. գիտե՞ք, թե ինչպիսին էին առաջին ֆուտբոլային «գնդակները»:

Լ.Պ. -Ճիշտն ասած՝ չգիտեմ, բայց իմ պատկերացամամբ պետք է որ շատ կոպիտ եւ անհարմար եղած լինեն: Ասենք՝ կոկոս կամ ինչ-որ մեկի՝ կլորակ սարքած գուլպաները )))

Ա. Բ. -Հարմարավետը չեմ կարող ասել (դե երբեք չեմ խաղացել 1880-ականներին), բայց առաջին գնդակները աչքի չեն ընկել գեղեցկությամբ. հիմնականում մուգ շագանակագույն եւ առանց որեւէ նախշերի կամ պատկերների:

Հ. Ի. -Առաջին գնդակը եղել է ռետինից, կաուչուկե :D

- Մի պահ մոռանանք ժամանակակից ֆուտբոլային կանոնները. Հաղթողին որոշելու համար ամենաշատը քանի՞ ժամ կարող է տեւել հանդիպումը:

Լ. Պ. - Կարծում եմ՝ ժամանակը պետք է համապատասխանի ֆուտբոլի դիտարժանությունը ապահովելու համար. եթե խաղը երկար ձգվի, կկորցնի իր հետաքրքրությունը:

Ա. Բ. -Մինչեւ մրցավարի քունը տանելը )))

Հ. Ի. -Չորս ժամ առավելագույնը, իմ կարծիքով:

-Ի՞նչ եք կարծում, առավելագույնը քանի՞ կարմիր քարտ կարելի է ցույց տալ մի հանդիպման ընթացքում:

Լ. Պ. -4 կամ 5 կարմիր քարտից հետո կարելի է դադարեցնել խաղը« որովհետեւ արդեն անիմաստ է խաղալը:

Ա. Բ. -Որքան գիտեմ՝ 6, ամեն թիմին 3-ական

Հ. Ի. -Վեցից ոչ շատ երեւի:

-Շարունակեք հայտնի ֆուտբոլային ասացվածքը« որն այնքան էլ իրականություն չէ. «Խաղը կշարունակվի»:

Լ. Պ. -Խաղը կշարունակվի մինչեւ գոլը )))

Ա. Բ. -Խաղը կշարունակվի կարճատեւ գովազդից հետո )))

Հ. Ի. - Խաղը կշարունակվի համերգից հետո )))

- Ի՞նչ պարտադիր բան պիտի անի սովորական՝ դաշտի խաղացողը« եթե փոխարինում է դարպասապահին:

Լ. Պ. -Պաշտպանի դարպասը )))

Ա. Բ. - Պետք է հագնի դարպասապահի համազգեստը եւ աղոթի, որ դարպասին հարված չլինի )))

Հ. Ի. - Պետք է հագնի դարպասապահի ձեռնոցները ու մարզաշապիկը

8© Ժամանակին լրագրողները կատակում էին. Պելեին պահելու համար 3 պաշտպան է անհրաժեշտ. Առաջինը պիտի բռնի Պելեին, երկրորդը՝ պահի առաջինին, իսկ երրորդը: Ըստ ձեզ ի՞նչ պիտի աներ երրորդը:

Լ. Պ. -3-րդն էլ պետք է գնդակը դուրս բերի դարպասից:

Ա. Բ. - Իսկ երրորդը երկրորդի եւ առաջինի հետ ինչ էլ անեին, միեւնույնն է՝ ՊԵԼԵՆ ՄՆՈՒՄ ԷՐ ՊԵԼԵ )))

Հ. Ի. - Երեւի պետք է պահի գնդակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ