22:23 , 10 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կմասնակցի Պրահայում կայանալիք պոկերի մրցաշարին` անցյալի հայտնի ֆուտբոլիստների` բրազիլացի Ռոնալդոյի և ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյի հետ:
«Ռոնալդոն միշտ իմ կուռքն է եղել, ու ես շատ եմ ուզում հանդիպել նրան պոկերի սեղանի շուրջ: Այստեղ մենք կարող ենք մրցակցել դեմ առ դեմ: Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես նա իր ֆուտբոլային տաղանդը կցուցադրի պոկերում»,- ասել է Նադալը:
Ռոնալդոն, իր հերթին, այս առիթով ասել է.
«Սա մեծ իրադարձություն է լինելու, եզակի հնարավորություն` խաղալու Նադալի ու այլ պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Մենք տարբեր մարզաձևերից ենք, սակայն պոկերը մի տարածք է, որտեղ կարող ենք իրապես մրցակցել միմյանց հետ»: