21:45 , 10 դեկտեմբեր, 2013
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀՀ Նախագահի 2013 թվականի նոյեմբերի 6-ի «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-283-Ն հրամանագրի և ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի «2013 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» N 1212-Ն որոշման համաձայն զորացրման ժամկետների փոփոխմամբ պայմանավորված, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին համապատասխան գրությամբ առաջարկել է մշակել հստակ մեխանիզմներ՝ զորացրված ուսանողների ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար: