MTV-ն Մայլի Սայրուսին ճանաչել է «Տարվա արտիստ»


19:58 , 10 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան MTV հեռուստաալիքը փոփ-երգչուհի Մայլի Սայրուսին ճանաչել է 2013 թ. «Տարվա արտիստ»: 

Վարկանիշային աղյուսակի հեղինակները Սայրուսին անվանել են «փոփ-երաժշտության նոր թագուհի»:

Նրանց կարծիքով՝ նման հաջողության համար 21-ամյա երգչուհին պարտական է գրագետ կառուցված կերպարին, էքսցենտրիկությանը ու բեմում պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակին: 

Երկրորդ տեղում է ռեփոր Մաքլեմորի ու դիջեյ Ռայան Լյուիսի դուետը, երրորդ տեղում է Ջասթին Թիմբերլեյքը, ով 2013 թ., 7-ամյա դադարից հետո 2 ալբոմ է թողարկել:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև ռեփեր Քանյե Ուեսթը, երգչուհիներ Լորդը, Քեթի Փերին, Լեդի Գագան, One Direction խումբն ու երգիչ Բրունո Մարսը: