18:50 , 10 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի կառավարությունը մտադիր է վերացնել Արարատյան դաշտավայրում սնկի պես աճած ձկնաբուծարաններին անցյալում տրված արտոնությունները` ջրային պաշարները պահպանելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» խորհրդարանականների դատին ներկայացնելիս:
Մասնավորապես, նախկինում գործով 5 տոկոս բնապահպանական վճարի փոխարեն, օրինագիծն ընդունվելուց հետո ձկնաբուծարանների տնտեսվարողները ստիպված կլինեն վճարել տարեկան 50 տոկոս բնապահպանական վճար: Բացի այդ, ինչպես տեղեկացրեց բնապահպանության նախարարը, կառավարությունը նախաձեռնում է նաև փակել նախորդ 20 տարիների ընթացքում անօրինական բացված խորքային հորերը:
Ոլորտում այս փոփոխությունը սվիններով ընդունեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և նախարարի կողմից օրինագիծը ներկայացնելուց հետո հայտարարեց, որ տասն անգամ թանկացնելով բնապահպանական վճարը, կառավարությունը պարզապես վատացնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարողների վիճակը, ինչ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ, ձկնամթերքը կարող է թանկանալ: «Սա շատ խստացում է, և տնտեսվարողները այս իրավիճակից նեղվելու են էականորեն», -հավելեց ԱԺ փոխնախագահը: Նաղդալյանի «ասեղը թելեց» Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը և նախարարից խնդրեց այն վերլուծությունը, որի հիման վրա նախարարությունը նման բան է նախաձեռնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ