Դա լրագրողի սադրանքն է. Մանվել Բադեյանի պարզաբանումը եզդիների ակցիայից հետո


18:44 , 10 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» անդամ Մանվել Բադեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, ասաց, թե դա լրագրողի սադրանքն է:

«Ես ընդամենն այդ լրագրողի մտավոր կարողությունները համեմատել եմ փողոց մաքրողի եզդու հետ: Բնականաբար, փողոց մաքրող եզդին իրավունք ունի այդքան կրթություն ունենալ, ինչքան որ պահանջվում է լրագրողից: Դա բացարձակապես չի նշանակում, որ իմ վերաբերմունքը եզդիների նկատմամբ վատն է, ընդհակառակը, շատ ջերմ է, ես նրանց շատ հարգում ու սիրում եմ»,- պարզաբանեց Մանվել Բադեյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ