Սիրիական քիմիական զենքի ոչնչացումը կսկսվի մինչև 2014-ի հունվարի վերջ


20:31 , 10 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիական քիմիական զենքի ոչնչացումը կսկսվի մինչև 2014թ. հունվարի վերջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Ուզյումջյուին:

«Հույս ունենք, որ մինչև հունվարի վերջ կսկսվի ոչնչացման գործընթացն ամերիկյան նավի վրա»,- հայտարարել է նա գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի մասնագետները մշակել են քիմիական զենքը հատուկ նավում ոչնչացնելու ծրագիր՝ այն բանից հետո, երբ մի քանի երկրներ հրաժարվել են այն ոչնչացնել իրենց տարածքներում: