16:36 , 10 դեկտեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում ընթանում է (դեկտեմբերի 6-8-ը) VIII «Կինոպար» պարային կինոյի միջազգային փառատոնը: Այս ինքնատիպ և բազմանիստ փառատոնը հնարավորություն է տալիս սուզվելու խորեոգրաֆիայի և կինոյի փոխազդեցության աշխարհը:
Պարային կինոն առաջին անգամ` 2001 թ., ներկայացրել է «Կաննոն դանս» պարի տունը ժամանակակից պարի «Open look» նշանավոր փառատոնի շրջանակներում:
Հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնելով` «Կինոպարը» դարձավ ինքնուրույն նախագիծ, որ տարեցտարի ավելի ու ավելի ուշադրություն է հրավիրում: Ներկայումս սա միակ փառատոնն է Ռուսաստանում, որն այսքան վարպետորեն զբաղվում է կինոպարի հանրահռչակմամբ:
Խորեոգրաֆիկ դրվագների և ֆիլմերի սյուժեների միահյուսումը հնարավորություն է տալիս ընդգծելու երկու արվեստների եզակի առանձնահատկությունները: Փառատոնի հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու էկրանին աշխարհի լավագույն խորեոգրաֆների աշխատանքները, ինչպիսիք են Իրժի Կիլիանը, Անժելեն Պրելժոկաժը, Օհադ Նահարինը և ուրիշներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ