16:24 , 10 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երկրի հարավում ֆրանսիական ժանդարմերիայի կողմից առգրավված թմրավաճառների գույքի արժեքը գերազանցել է 7 մլն եվրոն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Խոսքը Գրաս քաղաքում թմրաբիզնեսով զբաղվող մի խոշոր ընտանիքի մասին է:
Տվյալ գործով արդեն ձերբակալվել և կալանքի է ենթարկվել 14 մարդ, ևս 23-ը գտնվում են դատական հսկողության ներքո:
Ամառվանից սկսած՝ անցկացվել է ձերբակալությունների և գույքի առգրավման 4 օպերացիա: Մասնավորապես, երկրի հարավում առգրավվել են 26 բնակարաններ, տներ ու առանձնատներ, 14 ավտոմեքենաներ, 6 զբոսանավ, 2 թանկարժեք ավտոմեքենա ու 2 թանկարժեք մոտոցիկլետ:
Քննիչները կասկածում են, որ վերջին 10 տարում թմրավաճառների ընտանիքը «վաճառել է հարյուրավոր կգ մարիխուանա ու կոկաին»:
Գործով անցնող անձանց դեմ ներկայացվել է թմրանյութերի փոխադրման ու վաճառքի, այդ ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների լվացման մեղադրանք: