16:01 , 10 դեկտեմբեր, 2013
Հայկական իրականությունում քաղաքացիական նախաձեռնությունեերի պակաս չկա. փոքրաթիվ շարժումները, որպես կանոն, լոկալ խնդիրներ են հետապնդում։Երեկ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի «քավորությամբ» ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ խնդիր է դնում. մտադիր է երկրում իշխանափոխություն իրականացնել։
Կարելի է նույնիսկ պնդել, որ Նիկոլի հրապարակային տաղանդը լրացվել է Սասունի հերոսական անցյալով, նոր դեմքերի կրեատիզմով, ու մենք ականատեսն ենք նոր քաղաքական ուժի ծնունդի։
2017-2018թթ.-ի ընտրական ցիկլի մեկնարկը տրված է, գեղեցիկ ելույթների ու ծրագրերի մեկնարկը՝ նույնպես։