11:55 , 10 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելում և Պաղեստինում կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը և մերձավորարևելյան կարգավորումը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Երուսաղեմում պետքարտուղար Քերին կհանդիպիի վարչապեն Նեթանյահուի հետ՝ քննարկելու համար մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի և պաղեստինցիների միջև վերջնական կարգավիճակի մասին շարունակվող բանակցությունները: Ռամալլայում պետքարտուղարը կհանդիպի նախագահ Մահմուդ Աբասի հետ և ևս կքննարկի շարունակվող բանակցությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Այնուհետև Քերին մինչև դեկտեմբերի 18-ը կգտնվի Հեռավոր Արևելքում, որտեղ կայցելի Վիետնամի Հոմիշին, Հանա քաղաքներ, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա և Տակլոբան քաղաք: