Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ


08:08 , 10 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի հարավային Ֆարս նահանգում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 3.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը:

Ինչպես հայտնում է Թեհրանի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնը՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 21.57-ին: 

Իրանը գտնվում է երկրակեղևի մի քանի խոշոր ճեղքերի վրա, ինչի պատճառով հաճախ է ենթարկվում երկրաշարժերի: