Առաջիկա օրերին ևս ձյան տեղումներ են սպասվում


23:24 , 9 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը 12-14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի գիշերը կնվազի 6-8, ցերեկը` 4-5 աստիճանով, 11-12-ի գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը կնվազի` 2-4 աստիճանով: 

Երևանում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: