21:30 , 9 դեկտեմբեր, 2013
Մաստեր Նաուն (Master Nau)՝ Նեպալի 73-ամյա բնակիչը, ժամանել էր Կատմանդու, որպեսզի գրանցվեր որպես աշխարհի ամենափոքր մարդու կոչման հավակնորդ:
Մաստեր Նաուի հասակը 40.6 սմ է:

Ռեկորդների գրքի Կատմանդուի ներկայացուցիչները գրանցեցին այս արտասովոր մարդու տվյալները:
«Նաուն շատ լավ շանսեր ունի»,-ասել է Տհանեշվար Գուրագային, ով Գինեսի ռեկորդների գիրք ներկայացուցիչ է և գրանցել է այս փոքրիկ մարդու տվյալները:

Հայտնի է, որ Մաստեր Նաուն ապրում է իր եղբոր ընտանիքի հետ` Կատմանդուից 350 կմ դեպի հարավ-արևմուտք` Բահայրահավայում:

Ցավոք սրտի, Մատեր Նաուն չի կարող ինքնուրույն տեղափոխվել և մշտական օգնականի կարիք ունի:








