16:56 , 9 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկի շտաբ-գրասենյակում, Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինը կստորագրեն Կարմիր և Մեռյալ ծովերի միջև ջրանցք կառուցելու մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Սիլվան Շալոմը:
«Դա պատմական քայլ է և վիթխարի առաջխաղացում երկարատև ջանքերից հետո»,- ասել է Շալոմը:
Նախարարի խոսքով՝ «երկու ծովերի ջրանցքի» մասին համաձայնագրի ստորագրումից հետո կհայտարարվի միջազգային տենդեր շինարարության առաջին փուլի համար:
«Երկու ծովերի ջրանցք» ենթակառուցվածքը ներառելու է խողովակաշար՝ 300 կմ երկարությամբ, մաքրող կայան և հիդրոէլեկտրակայան: Քաղցրահամ ջուրը և էլեկտրաէներգիան կմատակարարվեն նախագծի բոլոր երեք մասնակիցներին:
Ներկայումս առկա տեղեկատվության համաձայն՝ նախագծի արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար: Նախագծի հիմնական նպատակն է փրկել Մեռյալ ծովը: Ամեն տարի դրա մակարդակը նվազում է 1 մ Հորդանան գետից եկող ջրի հոսքի նվազման պատճառով: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ ոչինչ չձեռնարկելու դեպքում ինչև 2050թ. Երկրագնդի ամենաաղի ծովը կարող է անհետանալ: