Ես սիրում եմ քեզ….. ու PEPSI


12:25 , 9 դեկտեմբեր, 2013

Մի քանի օր առաջ երևանյան բակերից մեկում ես ականատես եղա մի շատ հետաքրքիր սիրո խոստովանության: Վարդերով սիրո խոստովանություն տեսել էի, բայց այս մեկը ավելի ռոմանտիկ էր: Արմենը (այդպես էր տղայի անունը) սերենադ երգելու փոխարեն` իր սիրած աղջկան սեր էր խոստովանում PEPSI-ի օգնությամբ: Ես չհաշվեցի, թե ինչքան PEPSI էր գնել սիրահարված Արմենը, բայց, որ նա PEPSI էլ է շաաաաատ սիրում, դա հաստատ է: «Ես սիրում եմ քեզ»,- գրել էր Արմենը և իր սիրո չափն արտահայտել էր PEPSI-ներով: Արմենի սիրո խոստովանությունը անտարբեր չթողեց անցորդներից և ոչ մեկին, իսկ Արմենի ընկերուհին պարզապես հիացել էր: Ես հասկացա. նրանք սիրում են իրար ….. ու  PEPSI: