Ես ԲՀԿ-ից դուրս չեմ եկել և նոր կուսակցություն չեմ պատրաստվում հիմնել. Վարդան Օսկանյան


12:07 , 9 դեկտեմբեր, 2013

Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան` քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները: 

Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի: