Ժամանակակից երեխաների ցանկությունները…. Խե~ղճ Ձմեռ Պապ


10:56 , 9 դեկտեմբեր, 2013

Ժամանակակից երեխաների ցանկությունները…. Խե~ղճ  Ձմեռ ՊապPanorama.am-ը գրում է.

Ամանորյա տոների մոտենալուն պես քաղաքը լցվում է եռուզեռով: Ու անկախ նրանից, որ շատերն ամեն տարի խոստանում են, որ ոչ մի բան էլ չեն անելու ու նոր տարին դիմավորելու են շատ թեթև, դեկտեմբերի սկզբից խցանումները թե’ փողոցներում, թե’ խանութներում ցույց են տալիս, որ ոչինչ էլ չի փոխվել մեր հոգեբանության մեջ ու դեկտեմբերը միևնույն է մնում է որպես ամենածախսատար ամիս: Ու եթե անգամ ինչ-որ ընտանիք որոշում է կայացրել ամանորյա սեղանին այս տարի խոզի բուդ չդնել, ապա մի բանում կոնսերվատիզմը հաղթել է: Իսկ ահա  երեխաների նամակները Ձմեռ պապուն կատարվելու են ամեն գնով:

Չգիտեմ, Ձմեռ պապը փոխվել է անցած քսան տարիներին, թե ոչ, բայց երեխաները անշուշտ փոխվել են: Հիշում եմ` ես Ձմեռ պապուց շոկոլադե կոնֆետներ էի ուզում ու գունավոր մատիտներ, ավելիին սովետական փոքրիկի երևեկայությունը դժվար էլ բավականացներ…. Հետաքրքիր է` այսօր կա՞  քչով բավարարվող երեխա:

Հաշվի առնելով ընկերներիս երեխաների նամակները և սոցիալական ցանցերում ահաբեկված ծնողների ստատուսները, որոնցից ոմանք անգամ բանկ թալանելու ելքն են իրենց համար ուրվագծել` ոչ. երեխաներն այսօր մրցում են հնարամտությամբ և բրենդաճանաչությամբ, ինչպես նաև տեխնիկական նորույթների իմացությամբ, ու այնպիսի տպավորություն է, որ նրանք քնելուց առաջ գիտատեխնիկական նորույթների մասին ամսագրեր են ընթերցում, որպեսզի ծնողներին էլ նորույթների մասին տեղեկացնեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ